Evocabank-ը մասնակցել է ՌԴ-ում Հայաստանի մշակույթի օրերի ֆինանսավորմանը

14.11.2017 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Մարտիրոս Սարյան
Evocabank-ը հովանավորել է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությունը:

Բանկում նշել են, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը կմեկնարկեն նոյեմբերի 15-ին: Դրանք կանցկացվեն Մոսկվայում եւ ՌԴ շրջաններում մինչեւ 2017թ. ավարտը:

Մշակութային օրերի ծրագիրը ներառում է ցուցահանդեսներ, համերգներ, դրամատիկական եւ երաժշտական բեմադրություններ, ինչպես նաեւ կրթական ծրագրերի շրջանակում անցկացվող միջոցառումներ:

Միջոցառումների հանդիսավոր մեկնարկը կտրվի Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ կբացվի Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Վերջինի շրջանակում կներկայացվեն նկարչի տասնյակ գործեր:

Հայաստանի մշակույթի օրերն անցկացվում են ՌԴ եւ ՀՀ մշակույթի նախարարությունների, Ռուսաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Միջոցառումը կազմակերպվել է Մշակույթի բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցության 2016-2018 թթ. ծրագրի շրջանակում եւ նվիրված է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Դիտում՝ 4164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo