Կառավարությունը կփորձի պահպանել խմելու ջրի սակագինը

02.11.2017 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #«Վեոլիա ջուր»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է ուղիներ գտնել խմելու ջրի սակագինը պահպանելու համար։

«2017թ. օգոստոսի 7-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագների վերանայման հայտով, որով առաջարկել են խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018թ. ավելացնել 14,3 դրամով»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ եթե ՀԾԿՀ-ն որոշում կայացնի խմելու ջրի մատակարարման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա կառավարությունը անհրաժեշտ է համարում «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ՝ վարձակալության պայմանագրի սահմաններում, գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ։

Կարեն Կարապետյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է սակագնի փոփոխության դեպքում՝ 20-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել գների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ։
Դիտում՝ 3849
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai