Շինարարության ոլորտում կապահովվի վիճակագրության ամբողջականությունը

02.11.2017 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #շինարարություն
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան որոշ խոչընդոտներ:

Վարչապետի խոսքով՝ այդ խոչընդոտները նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը՝ հատկապես մասնավոր կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարական ծավալների մասով։

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել, իսկ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին առաջարկվել է երկշաբաթյա ժամկետում ամփոփել շինարարության ոլորտում առկա միտումները, զարգացումները եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ դրանց արձանագրման թերությունների վերացման վերաբերյալ։
Դիտում՝ 2603
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai