ԱՊՊԱ-ն հնարավոր կլինի կնքել նաեւ առցանց՝ 5%-ով ցածր վճարով

01.11.2017 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՊՊԱ
ԱՊՊԱ պայմանագրեր ցանկացած ապահովագրական ընկերության հետ հնարավոր կլինի կնքել նաեւ առցանց եղանակով՝ սահմանվածից 5%-ով ցածր ապահովագրավճարով:

Ինչպես հայտնել են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյում, պայմանագրի առցանց կնքումը պարզ գործընթաց է եւ տեւում է առավելագույնը 3-4 րոպե,
վճարումն իրականացվում է պայմանագրի կնքման պահին՝ ցանկացած վճարային քարտի միջոցով, իսկ ապահովագրության վկայագիրը կնքումից անմիջապես հետո ուղարկվում է վկայագրում նշված՝ ապահովադրի էլեկտրոնային հասցեին:
    
Բյուրոյում հիշեցրել են, որ ԱՊՊԱ ապահովագրության վկայագրի թղթային կամ տպված տարբերակն ավտոմեքենաներում պահպանելը պարտադիր չէ:

Ճանապարհային ոստիկանությունն ավտոմեքենաների վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրերի առկայությունը ստուգում է ՃՈ եւ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգերի միջեւ իրական ժամանակի ռեժիմում իրականացվող հարցումների միջոցով:

ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման համար կարելի է այցելել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի պաշտոնական կայքի «ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքում» բաժին, www.aswa.am կայք կամ ցանկացած ապահովագրական ընկերության պաշտոնական կայք։

Բյուրոյում նաեւ տեղեկացրել են, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում նախատեսվում է ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորություն ստեղծել նաեւ կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների, մասնավորապես՝ «Թել-Սել», «Իզի Փեյ», «Մոբի Դրամ» եւ «Իդրամ» կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով, ինչի մասին բյուրոն լրացուցիչ կիրազեկի։
Դիտում՝ 4832
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai