ԵԱԶԲ-ն դիտարկում է ՀԷՑ-ին $100 մլն վարկ տրամադրելու հնարավորությունը

01.11.2017 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #ՀԷՑ #«Տաշիր»
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը (ՀԷՑ) հոկտեմբերի 31-ին Մոսկվայում ստորագրել են փոխհամաձայնության հուշագիր, որով կողմերը հետագայում պլանավորում են կազմակերպել ընկերության ներդրումային ծրագրի մասնակի ֆինանսավորումը:

ՀԷՑ-ում նշել են, որ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի տարածքում:

Ծրագրի շրջանակում կատարվելիք ներդրումներն ուղղվելու են հետեւյալ աշխատանքների իրականացմանը՝ ընկերության առկա բաշխիչ ցանցերի եւ ենթակայանների վերակառուցում եւ նոր բաշխիչ ցանցերի ու ենթակայանների կառուցում, նոր սպառողների միացում ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվիչների փոխարինում եւ տեղադրում, էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման ավտոմատացված համակարգի (ԷԱՀԱՀ) ներդրում, կառավարման ավտոմատացված համակարգի (MIS) եւ կառավարման միջազգային ստանդարտների (ISO) ներդրում:

«ԵԱԶԲ-ն դիտարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը մինչեւ $100 մլն վարկ մինչեւ 10 տարի ժամկետով տրամադրելու հնարավորությունը»,- ասել է ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկին:

«Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ էլեկտրաէներգիայի բաշխման գործառույթի որակի բարելավում, էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցում եւ ընթացիկ ծախսերի օպտիմալացում, էլեկտրաէներգիայի ֆիզիկական եւ առեւտրային հաշվառման համակարգի արդիականացում, բաշխիչ ցանցերի ընդլայնում, բաշխիչ ցանցերին միանալու ժամկետների կրճատում, բաշխիչ ցանցերի կառավարման համակարգի կատարելագործում»,- նշել է ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից հուշագիրը ստորագրել է Կարեն Դարբինյանը:
Դիտում՝ 17554
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai