Կոնվերս Բանկը դրամական փոխանցումներ ստացողների համար ակցիա է գործարկել

23.10.2017 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ակցիա
Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար:

Ինչպես հայտնել են բանկում, ակցիայի շրջանակում հաճախորդներին առաջարկվում է փոխանցված գումարները ստանալ «Տրանսֆեր» վճարային քարտերով եւ օգտվել արժույթի՝ արտոնյալ պայմաններով փոխարկման հնարավորությունից:

Մասնավորապես, մինչեւ դեկտեմբերի 30-ը դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով:

Ակցիայի շրջանակում «Տրանսֆեր» քարտը տրամադրվելու է անվճար:

Բացի այդ, վերջին երկու ամիսներին նվազագույնը 200 հազ. դրամ ընդհանուր գումարի 3 եւ ավելի փոխանցում ստացած հաճախորդներն ակցիայի շրջանակում մինչեւ 500 հազ. դրամի վարկային սահմանաչափ ստանալու հնարավորություն կունենան, իսկ MasterCard Standard քարտերը կտրամադրվեն գործող սակագնից 50%-ով ցածր գնով եւ սպասարկման վճարով:
Դիտում՝ 10812
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai