Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղը կաշխատի երկարացված ժամանակացույցով

23.10.2017 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ
Անելիք Բանկի «Նոր Նորք» մասնաճյուղն այսուհետ իր հաճախորդներին կսպասարկի երկարացված ռեժիմով՝ ժամը 09:15-ից մինչեւ 19:45-ը, իսկ շաբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչեւ 14:00-ը:

Ինչպես նշել են բանկում, երկարացված ժամանակացույցով աշխատանքը հաճախորդներին հնարավորություն է տալիս բանկային ծառայություններից օգտվել իրենց համար առավել հարմար ժամերին:

«Երբեմն մեր հաճախորդները, իրենց աշխատանքային ժամերի պատճառով, հնարավորություն չեն ունենում այցելել բանկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը եւ կատարել անհրաժեշտ գործարքներ: Խնդրին լուծում տալու համար, մեր հաճախորդներին առավել հասանելի լինելու եւ նրանց ժամանակը խնայելու նպատակով որոշվել է, որ Անելիք Բանկի եւս մեկ մասնաճյուղ՝ «Նոր Նորքը», կաշխատի երկարացված ժամանակացույցով՝ մատուցելով ծառայությունների առավել լայն շրջանակ»,- նշել է Անելիք Բանկի գործառնական տնօրեն Արման Ասատրյանը:

Բանկում տեղեկացրել են, որ երկարացված ժամանակացույցով աշխատում են նաեւ «Մալաթիա» (մինչեւ 19:45-ը), «Տիգրան Մեծ» (մինչեւ 18:45-ը) եւ «Արաբկիր» (մինչեւ 19:45-ը) մասնաճյուղերը:

Բացի այդ, բանկի վեց մասնաճյուղ՝ «Արաբկիր», «Տիգրան Մեծ», «Բաղրամյան», «Մալաթիա», «Դավթաշեն» եւ «Գյումրի», աշխատում են նաեւ շաբաթ օրերին՝ ժամը 10։00-14։00-ը:
Դիտում՝ 2406
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo