Հայէկոնոմբանկում Intelexpress-ով փոխանցումների համար նոր սակագներ կգործեն

23.10.2017 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Intelexpress
Հայէկոնոմբանկում մինչեւ դեկտեմբերի 31-ը Intelexpress ակնթարթային փոխանցումների համակարգով դեպի մի շարք երկրներ փոխանցումների համար կգործեն նվազեցված միջնորդավճարներ:

Ինչպես հայտնել են բանկում, պայմանների փոփոխությունն իրականացվել է Intelexpress-ի սկսած ակցիայի շրջանակում:

«Intelexpress համակարգի միջոցով դեպի Ուկրաինա, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա եւ Տաջիկստան փոխանցումներ իրականացնելու դեպքում միջնորդավճարը կկազմի 0,5%՝ նախկին 1,5-2%-ի փոխարեն»,- ասված է հաղորդագրությունում:

Հայէկոնոմբանկում ներկայում կարելի է կատարել ակնթարթային փոխանցումներ MoneyGram, UNIStream, Ria Money Transfer, Converse Transfer, MoneyTun, Faster, GMT, Sigue Money Transfer համակարգերով:

Բանկում նաեւ հիշեցրել են, որ արտերկրից փոխանցվող դրամական միջոցները հաճախորդները կարող են ստանալ իրենց քարտին արագ եւ հարմարավետ պայմաններով, առանց բանկ այցելելու՝ cash2card ծառայության միջոցով:

Ծառայությունից օգտվելու համար անվճար տրամադրվում են Cirus Maestro կամ ArCa Classic քարտերը:
Դիտում՝ 2445
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai