Քննարկվել է ՀՀ-ում էլեկտրական ավտոբուսների փորձարկման հնարավորությունը

20.10.2017 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Մարտիրոսյան #Վոլգաբաս
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին եւ «Վոլգաբաս» ընկերության ներկայացուցիչներին։

Ներկայացնելով ընկերության գործունեությունը եւ արտադրանքը, որը ներառում է տարբեր տիպի եւ տեղատարողությամբ ավտոբուսներ, այդ թվում՝ էլեկտրական շարժիչով ավտոբուս՝ ընկերության գնումների եւ մարքեթինգի գծով փոխնախագահ Իվան Պրիմերովը մանրամասնել է դրանց արտադրական հնարավորությունների, վառելիքի ծախսի, տեղատարողության, որակական հատկությունների հետ կապված մի շարք հարցեր։

Նախարարությունում նշել են, որ հանգամանորեն ներկայացվել են ընկերության կողմից արտադրվող էլեկտրական շարժիչով ավտոբուսի հնարավորությունները՝ մեկ լիցքավորումը տեւում է մոտ 4 ժամ, ունի մինչեւ 300 կմ ճանապարհ անցնելու հնարավորություն, հովացման եւ տաքացման համակարգեր, բարեհաջող շահագործվում է եւ՛ տաք, եւ՛ սառը կլիմայական պայմաններում։

Քննարկվել են էլեկտրական շարժիչով ավտոբուսը Հայաստանի պայմաններում շահագործելու հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում իրականացնել թեստային փորձարկման ծրագիր՝ ստուգելու համար, թե ինչքանով արդյունավետ կլինի նման ավտոբուսի կիրառությունը Հայաստանի բնակլիմայական ու ռելիեֆային պայմաններում:
Դիտում՝ 2867
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo