Կոնվերս Բանկի աշխատակիցները ՎԶԵԲ-ի գործնական սեմինարի են մասնակցել

19.10.2017 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ՎԶԵԲ
Կոնվերս Բանկի աշխատակիցները մասնակցել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Certificate of International Trade Finance (CITF) գործնական սեմինարին, որի ընթացքում քննարկվել են առեւտրի ֆինանսավորման ոլորտին առնչվող ընթացիկ եւ նորարարական մոտեցումներ:

«Առեւտրի ֆինանսավորումը հաճախորդների ներմուծման եւ արտահանման գործունեության ֆինանսավորումն է փաստաթղթային գործիքների օգտագործմամբ, որը հնարավորություն է տալիս էապես նվազեցնել առեւտրային ռիսկերը եւ ծախսերը՝ առավելագույնս պարզեցնելով վճարման գործընթացները»,- նշել են բանկում:

«Մենք կարեւորում ենք Կոնվերս Բանկի հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցումը, ինչն անհնար է առանց բանիմաց, պրոֆեսիոնալ մասնագետների: ՎԶԵԲ-ի նման միջոցառումներին մասնակցությունը բանկի մասնագետներին հնարավորություն է տալիս խորացնելու գիտելիքները առեւտրի ֆինանսավորման ոլորտում նորագույն միտումներին վերաբերող հարցերում, ինչի շնորհիվ մեր հաճախորդներին ենք առաջարկում առեւտրի ֆինանսավորման ոլորտի ծառայությունների լայն տեսականի եւ ճկուն լուծումներ»,- ասել է Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների եւ առեւտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Նելլի Քոչարյանը:

Բանկում հիշեցրել են, որ այս տարվա մարտին արժանացել էին ՎԶԵԲ-ի Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակին՝ «շնորհիվ ծրագրին բանկի աշխատակիցների մասնակցության աննախադեպ թվի եւ ապահովված բարձր արդյունքների»:
Դիտում՝ 8839
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai