ՎՏԲ-Հայաստան Բանկի կանոնադրական կապիտալը կավելանա 10 մլրդ դրամով

17.10.2017 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #կանոնադրական կապիտալ
ՎՏԲ-Հայաստան Բանկը կավելացնի իր կանոնադրական կապիտալը 10 մլրդ դրամով՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով:

Համապատասխան որոշումն ընդունվել է ՎՏԲ Բանկի (ԲԲԸ) տնօրենների խորհրդի նիստում հոկտեմբերի 16-ին:

Ինչպես նշված է ՎՏԲ Բանկի (ԲԲԸ) կայքում, բանկը նախատեսում է ձեռք բերել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ոչ ավել քան 925 հազ. 925 սովորական անվանական բաժնետոմս ՝ ՀՀ օրենսդրությամբ եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կանոնադրությամբ սահմանվող գնով:

ՎՏԲ Բանկի (ԲԲԸ) մասնաբաժինը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում կպահպանվի 100 տոկոսի չափով:
Դիտում՝ 8217
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai