Կոնվերս Բանկը MasterCard-ի հետ համատեղ ակցիա է գործարկել

13.10.2017 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #MasterCard #ակցիա
Կոնվերս Բանկը նոր եւ գործող MasterCard քարտապանների համար գործարկել է ակցիա:

Ինչպես նշել են բանկում, ակցիայի շրջանակում առաջարկվում է ստանալ մեկ քարտային հաշվից ընտանիքի անդամներին սպասարկող հավելյալ քարտեր եւ մասնակցել խաղարկությանը:

«Կոնվերս Բանկը եւ MasterCard-ը այս ակցիան գործարկում են անկանխիկ գործարքների խթանման նպատակով՝ բանկի գործող եւ նոր MasterCard քարտապաններին առաջարկելով  օգտվել ընձեռած հնարավորությունից եւ մասնակցել տարբեր պարգեւների խաղարկությանը: Մասնավորապես, ակցիայի շրջանակներում ընտանիքի՝ 14 տարեկան եւ ավելի բարձր տարիքի  անդամներին անվճար տրամադրվելու են մեկ քարտային հաշվից սպասարկվող MasterCard  վճարային քարտեր: Մինչեւ դեկտեմբերի 6-ը այդ քարտերով առավելագույն քանակի եւ ընդհանուր գումարի անկանխիկ գնումներ կատարած ընտանիքները հնարավորություն են ստանալու մասնակցելու բանկի կողմից սահմանված պարգեւների խաղարկությանը»,- ասված է հաղորդակցությունում:

Ակցիայի  ընթացքում 200 հազ. դրամ եւ ավելի ընդհանուր գումարի, 10 եւ ավելի անկանխիկ գործարք կատարած ընտանիքների միջեւ վիճակահանությամբ  կխաղարկվեն երկու հոգու համար Դուբայ ուղեւորության տոմս, իրային եւ դրամական պարգեւներ:

Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 5024
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai