Արթուր Ջավադյանը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՀ եւ ՀԲ պաշտոնյաներին

12.10.2017 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն:

ԿԲ-ում նշել են, որ Արթուր Ջավադյանը կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կառավարիչների խորհուրդների 2017թ. տարեկան հանդիպումներին:

ԿԲ նախագահը հանդիպումներ կունենա ԱՄՀ եւ ՀԲ՝ Բելգիայի եւ Նիդեռլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների ԿԲ-ների կառավարիչների եւ Միջազգային Ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումներ են նախատեսված ՀԲ փոխնագահ Սիրիլ Մյուլլերի եւ ՀԲ գործադիր տնօրեն Ֆրենկ Հեմսկերկի, ՎԶԵԲ փոխնախագահ Ալան Պիլուի, նաեւ ԱՄՀ գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի եւ ԱՄՀ-ի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Ջիհադ Ազուրի հետ:

Միջոցառումների շրջանակում նախատեսված են մի շարք աշխատանքային քննարկումներ՝ տարածաշրջանային տնտեսական զարգացումների, միջազգային ֆինանսական շուկայի արդի վերլուծությունների շուրջ:
Դիտում՝ 1787
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo