Կոնվերս Բանկը ոսկու գրավով վարկավորման ակցիա է գործարկել

11.10.2017 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկը գործող հաճախորդների համար բարելավել է ոսկու գրավով ապահովված վարկերի տրամադրման պայմանները:

Ինչպես հայտնել են բանկում, ակցիան գործարկվել է՝ հաշվի առնելով բնակչության շրջանում ոսկու գրավադրմամբ վարկերի նկատմամբ մեծ պահանջարկը:

«Այս ակցիայի շրջանակում բանկն իր հաճախորդներին է ներկայացնում գրավ/վարկ հարաբերակցության՝ շուկայում առկա լավագույն առաջարկներից մեկը: Կոնվերս Բանկի այս վարկատեսակի մյուս առավելությունն այն է, որ սպասարկման ամենամսյա հավելյալ վճարներ չեն նախատեսվում: Հաճախորդից սպասարկման վճար գանձվում է միայն վարկավորման փուլում, ինչի արդյունքում ամենամսյա մարումներն ու փաստացի տոկոսադրույքը ցածր են լինում»,- ասված է հաղորդագրությունում:

Ակցիայի շրջանակում բանկը իր գործող հաճախորդներին կտրամադրի ոսկու գնահատված արժեքի մինչեւ 130%-ի չափով վարկեր: Վարկավորման առավելագույն գումարը 5 մլն դրամ է, առավելագույն ժամկետը՝ 6 ամիս, իսկ տարեկան տոկոսադրույքը՝ 13-14%:

Վարկավորում կիրականացվի ինչպես դրամով, այնպես էլ  արտարժույթով:

Ակցիան կգործի մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ:
Դիտում՝ 4509
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo