Հայաստանից դեպի Իտալիա արտահանումն ավելացել է 21%-ով

06.10.2017 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #Վիկտորիա Բաղդասարյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ անհրաժեշտ է զգալի աշխատանք տանել Իտալիայում Հայաստանի հնարավորություններն ու արտադրատեսակները ներկայացնելու համար:

Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանի հետ հանդիպմանը:

«Մենք պետք է իտալացի գործարարներին բացատրենք Հայաստանի հարաբերական մրցակցային առավելությունները՝ նկատի ունեմ նաեւ Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը: Իտալացիները շատ հմուտ գործարարներ են, նրանք գիտեն իրենց ապրանքները լավ վաճառել, եւ այս առումով կարծում եմ, որ Հայաստանը կարող են տեսնել նաեւ հարթակ այդ 170-միլիոնանոց շուկայում իրենց դիրքերը պահելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ առաջին կիսամյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գրեթե 26%-ով աճել է առեւտրաշրջանառությունը, իսկ արտահանումը Հայաստանից դեպի Իտալիա ավելացել է 21%-ով, ինչը, ըստ Սերժ Սարգսյանի, խոսում է այդ հարաբերություններում մեծ ներուժի մասին:

«Եթե մենք հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իտալիան եվրոպական երկրներում մեր երրորդ առեւտրային գործընկերն է, եւ մեր ապրանքաշրջանառության ծավալում թեթեւ արդյունաբերությունը զբաղեցնում է շուրջ 90%-ը, սա արդեն մեզ պետք է շատ լուրջ հույսերի եւ մտորումների առիթ տա, որովհետեւ մենք արտահանում ենք ապրանքներ, որոնք պահանջարկ ունեն ե՛ւ Իտալիայում, ե՛ւ ընդհանուր Եվրոպայում: Չափազանց կարեւոր է այս տեմպը պահելը»,- ասել է նա:

Նախագահը հեռանկարային է համարել հատկապես զբոսաշրջության ոլորտի զարգացումը:

«Մենք հիմնականում համագործակցում ենք շինարարության, սննդի արտադրության ոլորտներում, իսկ հիմա դրանք արդեն համալրվում են նոր՝ բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտներով, եւ դրանք խոշոր ներդրումներ են: Ես ուղղակի համոզված եմ, որ մի քանի շաբաթ հետո իտալացիները սկսելու են իրագործել մեր պայմանագիրը՝ կապված նոր եւ արդյունավետ ջերմակայանի կառուցման աշխատանքների հետ, իսկ սա մեզ համար էական է»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Դիտում՝ 2996
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai