Բացվել է «Երեւան շոու-2017» ոսկերչական ցուցահանդեսը

05.10.2017 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #Երեւան շոու #AJA
Այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է «Երեւան շոու-2017» ոսկերչական իրերի եւ ժամացույցների միջազգային 8-րդ ցուցահանդեսը:

Բացմանը ներկա են եղել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Երկրի ղեկավարը ոլորտի պատասխանատուների եւ կազմակերպիչների ուղեկցությամբ շրջել է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կազմակերպած ցուցահանդեսում, ծանոթացել մասնակից ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին:

Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 70 ընկերություն 6 երկրից (Հայաստան, ՌԴ, ԱՄՆ, Շվեյցարիա, Բելառուս, Թուրքիա): Այն միտված է խթանելու Հայաստանում ոսկեգործության եւ ադամանդագործության ճյուղերի զարգացումը, ինչպես նաեւ նպաստելու հայաստանյան եւ օտարերկրյա կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատմանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 8-ը:
Դիտում՝ 2708
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai