«Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ վերաբացվել է Նոյեմբերյանի մարզադպրոցը

26.09.2017 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ստեփան Գիշյան #Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի եւ Նոյեմբերյանի համայնքապետարանի համատեղ ջանքերով վերանորոգվել է Նոյեմբերյանի մարզադպրոցը:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ նորոգվել է
մարզադպրոցի տանիքը, փոխվել են պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ:

Մարզադպրոցից օգտվում է սահմանամերձ ինը համայնքի մոտ 150 սան:


«Ոգեւորություն եմ տեսնում թե՛ բնակիչների, թե՛ համայնքի ղեկավարության, թե՛ մարզադպրոցի սաների մոտ. ոգեւորված են, քանի որ նոր մարզադպրոցում են կազմակերպելու պարապմունքները: Այս տարի հիմնադրամին ներկայացվել էր շուրջ 130 ծրագիր: Ընտրությունն անչափ բարդ էր, քանի որ մեզ ներկայացված ծրագրերը շատ էին, եւ բոլորն էլ չափազանց հետաքրքիր: Ընտրված չորս ծրագրերից մեկն այսօր արդեն ամբողջությամբ իրագործված է։ Ծրագիրն ընտրելու ժամանակ մեզ համար շատ կարեւոր էր, որ մարզադպրոցի ամբողջական վերանորոգումը իրականացվելու է համայնքապետարանի եւ հիմնադրամի համատեղ ջանքերով։ Համայնքապետարանի ծրագրին մասնակից լինելու ցանկությունը եւ պատրաստակամությունը հավելյալ առավելություն էր»,- ասել է հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

Նա վստահություն է հայտնել, որ «վերանորոգված մարզադպրոցը մեծ օգուտ կբերի համայնքին թե՛ առողջ ապրելակերպի տեսանկյունից, թե՛ համայնքի երիտասարդների եւ ոչ միայն նրանց ազատ ժամանակը կազմակերպելու առումով»:

Հիմնանորոգված մարզադպրոցում աշակերտները բասկետբոլ, վոլեյբոլ եւ բադմինտոն կպարապեն, հաշմանդամություն ունեցող երեխաների համար կբացվի խմբակ շախմատի եւ շաշկիի պարապմունքներ անցկացնելու համար:  

Մինչեւ տարեվերջ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամը կամփոփի եւս երեք դրամաշնորհային ծրագիր:

Դիտում՝ 5953
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai