ՎՏԲ-Հայաստան Բանկը Մոբայլ բանկինգ համակարգ է գործարկել
22.09.2017 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Ինչպես նշել են բանկում, Բջջային բանկն անվճար հավելված է, որն ապահովում է ֆիզիկական անձ հաճախորդների մշտական հասանելիությունը բանկային ծառայություններին ցանկացած Android կամ iOs բջջային սարքից, իսկ Ինտերնետ բանկը՝ անվճար եւ արդիականացված ծառայություն ստացիոնար համակարգիչներից:
«Այս ծառայությունները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած ժամանակ եւ հարմար վայրում՝ համակարգչի կամ բջջային սարքի՝ ինտերնետին միացված լինելու դեպքում, 24/7 ռեժիմով: Դա պարզ, արագ եւ հուսալի լուծում է ժամանակակից մարդու համար, որը գնահատում է իր ժամանակը: Գործարքները կատարվում են մի քանի քլիկով եւ պաշտպանված են մեկանգամյա sms գաղտնաբառերով»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկում տեղեկացրել են, որ բջջային եւ ինտերնետ բանկինգի համակարգի միջոցով հնարավոր է՝
- կատարել կոմունալ վճարումներ (բջջային ծառայությունների դիմաց կարելի է վճարել ժամանակակից տարբերակով՝ ընտրելով հեռախոսահամարը հեռախոսի կոնտակտների ցանկից),
- փոխանցել դրամական միջոցներ բանկի ներսում (հաճախորդի հաշիվների միջեւ եւ բանկի այլ հաճախորդին) եւ տեղական այլ բանկերի հաշիվներին,
- մարել վարկեր, համալրել ավանդներ,
- ստանալ փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով անմիջապես քարտերին/հաշիվներին,
- պատվիրել հետադարձ զանգ բանկից,
- ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր,
- ստեղծել եւ օգտագործել վճարումների շաբլոններ,
- հետեւել եկամուտներին եւ ծախսերին՝ ըստ կատեգորիաների,
- ստանալ տեղեկատվություն մոտական մասնաճյուղի, բանկոմատի վերաբերյալ, հետեւել փոխարժեքին, ստանալ տեղեկատվական կենտրոնի աշխատակցի կոնսուլտացիա:
Բջջային բանկինգ ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է՝
- մոտենալ հարմար մասնաճյուղ անձը հաստատող փաստաթղթով եւ ակտիվացնել ծառայությունը՝ մեկ անգամյա այցով,
- ունենալ կամ բացել գործող բանկային/քարտային/դեպոզիտ/վարկային հաշիվ,
- ունենալ բջջային սարքեր՝ Android 4.1 եւ iOS 8.0 եւ բարձր,
- բջջային սարքի վրա Play market/AppStore-ից բեռնել Բջջային բանկինգ հավելվածը եւ ինքնուրույն անցնել գրանցման պրոցեսը:
Վերջին լուրեր
23.05.2025 | 15:20 Նորություններ
2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար
23.05.2025 | 11:42 Նորություններ
23.05.2025 | 10:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: