Կրասնոդարում աճում է պահանջարկը «Made in Armenia» արտադրանքի նկատմամբ

22.09.2017 | 09:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Made in Armenia» #Կրասնոդար #Սուրեն Կարայան
Այս տարի շուրջ $4.4 մլն-ի 620 տեսակի հայկական արտադրանք է արտահանվել Կրասնոդար՝ վերամշակված սնունդ, հայկական պահածոներ, մուրաբաներ, խմիչքներ, հյութեր եւ այլն:

Այս մասին ասել է ՌԴ Կրասնոդարի մարզի հայ համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը:

Նրա փախանցմամբ՝ նախատեսվում է այդ թիվը հասցնել $5 մլն-ի, իսկ հաջորդ տարվա համար գործարարները մտադիր են $7.5 մլն-ի «Made in Armenia» արտադրանք արտահանել:

Հանդիպման մասնակիցները նախարարի հետ քննարկել են արտահանման ապահովագրության հարցեր: Գործարարները նշել են, որ լիարժեք օգտվում են արտահանողների համար նախատեսված պետական աջակցության գործիքակազմից:
Դիտում՝ 1326
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai