Կոնվերս Բանկն աշնանային ակցիա է գործարկել
20.09.2017 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Ինչպես հայտնել են բանկում, ավանդի ժամկետը 12 ամիս է, տարեկան անվանական տոկոսադրույքը՝ 9%, իսկ Ինտերնետ բանկ համակարգով ներդրման դեպքում՝ 9,5%: Ավանդի ամբողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը վճարվում է ժամկետի ավարտին:
«Ակցիայի շրջանակում 200 հազ. դրամ եւ ավելի գումարի ավանդ ներդրած հաճախորդներին Visa Classic, MasterCard Standard, MC Woman’s, Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum, Visa Infinite վճարային քարտեր կտրամադրվեն անվճար, առանց սպասարկման վճարի: Զուգահեռաբար, նրանց ավանդի գումարի մինչեւ 90%-ի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն կընձեռվի»,- նշել են բանկում՝ հավելելով, որ «Աշնանային» ավանդ ներդրած անձիք բանկի գործընկերների ցանցում կօգտվեն նաեւ գումարի հետվերադարձի հնարավորությունից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: