Կոնվերս Բանկը ISO 27001:2013 հավաստագիր է ստացել

15.09.2017 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ISO
Կոնվերս Բանկը ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխան տեղեկատվական անվտանգության համակարգ, որը ենթադրում   է տեղեկատվական անվտանգության կառավարման ներդրում, այդ թվում` անընդհատության ապահովում բոլոր բիզնես գործընթացներում:

Այդ կապակցությամբ բանկին հավաստագիր է հանձնվել:

Ինչպես նշել են բանկում, տեղեկատվական անվտանգության կառավարման այս համակարգը հիմնված է բիզնես ռիսկերի կառավարման վրա:

Այն հնարավորություն է տալիս մշակել, ներդնել, բարելավել տեղեկատվական անվտանգության մեխանիզմներ, մշտադիտարկել դրանք՝ բարձրացնելով տեղեկատվության գաղտնիության մակարդակը, ինչպես նաեւ երաշխավորելով դրա ամբողջականությունն ու հասանելիությունը:

Աուդիտորական ստուգման արդյունքների համաձայն՝ Կոնվերս Բանկն ամբողջապես բավարարում է տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգին ներկայացվող բոլոր պահանջներին:

«Կոնվերս Բանկում միշտ կարեւորել են հաճախորդների եւ գործընկերների տեղեկատվության անվտանգության ապահովումը: ISO 27001:2013 հավաստագրումը վկայում է բանկի հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակի, տվյալների մշակման ու վերահսկման գործընթացի բարձր արդյունավետության մասին: Սա եւս մեկ քայլ է բանկի հաճախորդների եւ շահագրգիռ կողմերի հետ առավել ապահով եւ անվտանգ համագործակցության համար: Մեր գործընկերներն ու հաճախորդները կարող են համոզված լինել, որ բանկի տեղեկատվական ակտիվները պաշտպանված են, իսկ անվտանգության ռիսկը հասցված է նվազագույն մակարդակի: Այս վկայագիրը եւս մեկ անգամ վկայում է, որ բանկը հուսալի գործընկեր է»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ հավաստագրումն իրականացրել է ֆրանսիական «Բյուրո Վերիտաս» ընկերությունը: Միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագիրը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի:
Դիտում՝ 6354
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai