Կապանում ներկայացվում է ՀՀ դրամաշրջանառության պատմությունը

13.09.2017 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Կապան #ցուցահանդես
Սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի գործունեությունը:

Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպվել են նաեւ Վանաձորում, Իջեւանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Հրազդանում, Արմավիրում, ինչպես նաեւ ԼՂՀ-ում:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 19-ը: Սյունիքի մարզի մարզպետարանի աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների, ուսանողների այցելություններ ցուցահանդես:

Երեւանում դպրոցականները, ուսանողները այցելում են Կենտրոնական բանկ եւ ծանոթանում բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նման հնարավորություն ընձեռել նաեւ Սյունիքի մարզի աշակերտների, ուսանողների, բնակիչների համար:
Դիտում՝ 1230
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo