Հայաստանը մասնակցում է WorldFood Moscow-ին

12.09.2017 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#WorldFood Moscow #Հայաստանի զարգացման հիմնադրամ
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ սննդի արդյունաբերության ոլորտի 16 ընկերություն սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում միասնական տաղավարով ներկայացնում են Հայաստանը WorldFood Moscow 2017 ցուցահանդեսին։

Ինչպես նշել են հիմնադրամում, հայաստանյան ընկերությունները միջազգային գնորդներին են առաջարկում մրգային, բանջարեղենային, ձկան, մսի պահածոներ, հյութեր, կոմպոտներ, շոկոլադ, մեղր, չիր, հանքային եւ աղբյուրի ջուր, գարեջուր, ձկնամթերք, մսամթերք, թեյի տեսականի։

Բացի այդ, Ավստրիական զարգացման գործակալության Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրով հայկական տաղավարում առաջին անգամ ներկայացված է 6 ընկերությունների արտադրած օրգանական սննդամթերքի տեսականին։


Հիմնադրամում հայտնել են, որ նախորդ ցուցահանդեսին մասնակիցները շուրջ 570 մլն դրամի սննդամթերքի արտահանման 12 պայմանագիր են կնքել։
 
«Անցած էքսպոյին հայկական արտադրողներն այս ցուցահանդեսի համար ռեկորդային ծավալի արտահանման պայմանագրեր են կնքել։ Բայց սա էլ բավարար չենք համարում. մասնակից ընկերությունների առջեւ մենք խնդիր ենք դնում ավելի ճկուն լինել, արտադրանքի տեսքը, որակն ու ծավալները համապատասխանեցնել միջազգային տարբեր շուկաների պահանջներին ու ավելացնել կնքվող պայմանագրերի ծավալները»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Ցուցահանդեսի երկրորդ օրը հայկական տաղավարում կանցկացվի համտես, որի ընթացքում այցելուներին, մեծածախ գնորդներին ու դիստրիբյուտորներին կներկայացվեն ռուսական շուկայի համար նախատեսված ապրանքատեսակները, այդ թվում՝ նորերը. լցնովի գարեջուր, հունական յոգուրտ, «Արֆետտո» պանիր, բիոթթվասեր ու բիոկաթնաշոռ։ Ընկերություններից մի քանիսը մասնակցելու են մրցույթների։
 
WorldFood Moscow 2017-ին մասնակցում են շուրջ 1500 ընկերություններ ավելի քան 65 երկրներից, սպասվում է շուրջ 29 հազ. մասնագետի այցելություն։ Ցուցահանդեսի հայկական տաղավար են այցելել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
Դիտում՝ 10877
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai