Սուրեն Կարայանը պարգեւատրվել է եվրասիական ինտեգրմանը նպաստելու համար

11.09.2017 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #ԵԱՏՄ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը «Եվրասիական տնտեսական ինտեգրման գործում ներդրած անձնական ավանդի համար» Մոսկվայում մրցանակ է ստացել։

Ինչպես հայտնել են նախարարությունում, մրցանակը տրվել է Ֆինանսիստի օրվա առթիվ կայացած «Հեղինակություն» մրցանակաբաշխության շրջանակում:

Կազմակերպիչների խոսքով՝ Սուրեն Կարայանն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացում։

«Լինելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ՝ Սուրեն Կարայանը համակարգում էր դեպի եվրասիական միասնական ֆինանսական շուկա Հայաստանի ֆինանսական շուկայի ինտեգրման խնդիրների լայն շրջանակ, ինչպես նաեւ վերահսկում էր բուջետային եւ հարկային քաղաքականության ոլորտում ինտեգրման օրակարգը։ Ներկայում, լինելով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնում, Սուրեն Կարայանի մասնակցությամբ հաջողությամբ իրականացվում են մեր երկրների ինտեգրման զարգացման խնդիրները տնտեսության, արդյունաբերության, ֆինանսական, դրամական, հարկաբյուջետային ոլորտներում»,-  նշել են կազմակերպիչները:
Դիտում՝ 2044
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai