Կոնվերս Բանկի աջակցությամբ «Շիրակացու ճեմարան»-ում լաբորատոր համալիր է բացվել

08.09.2017 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Շիրակացու ճեմարան
Կոնվերս Բանկի եւ «Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի» համագործակցության շրջանակում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում պաշտոնապես բացվել է բնական գիտությունների լաբորատոր համալիրը:

«Սա Կոնվերս Բանկի սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում հերթական միջոցառումն է: Մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտելու են մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն ստացած սերունդները: Կրթված ու բարձունքներ նվաճելու հավակնություններ ունեցող երիտասարդներն են  այն ներուժը, որոնց շնորհիվ մենք ներկայանալու ենք աշխարհին: Հենց այս գիտակցմամբ  մենք ներգրավվեցինք ճեմարանի՝ կրթական միջավայրի բարելավման նախագծում՝ այդպիսով ընդլայնելով այս կրթօջախի հետ համագործակցությունը: Համոզված  ենք, որ ժամանակակից պահանջներին համապատասխանող լաբորատորիաները կնպաստեն ճեմարանականների  շրջանում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը»,-  ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Տարանջատելով լսարանը լաբորատորիայից՝ այս տարածքում ստեղծել ենք բնական գիտությունների միջավայր, որտեղ մեր սաները հնարավորություն կունենան դասերի հետ զուգահեռ իրականացնել նաեւ լաբորատոր եւ փորձարարական աշխատանքներ»,- նշել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը՝ հավելելով, որ բոլոր բնական գիտությունները որպես մեկ ամբողջականություն դիտարկող այս ձեւաչափը համահունչ է Միջազգային բակալավրիատի պահանջներին:

Ընդգծվել է, որ ներկայում Կոնվերս Բանկը համագործակցում է տարբեր կրթօջախների հետ՝ գործարկելով քարտային եւ վարկային պրոդուկտներ, ինչպես նաեւ աջակցում է տարբեր կրթական ծրագրերի իրականացմանը:
Դիտում՝ 5232
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai