Ամերիաբանկը սկսել է սպասարկել «Միր» վճարային քարտերը

31.08.2017 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #«Միր» #«ԱրՔա»
Ամերիաբանկը հայտարարել է «Միր» ռուսաստանյան ազգային վճարային համակարգի քարտերի սպասարկման մեկնարկի մասին՝ բանկի բոլոր բանկոմատները, ներառյալ մարզերում տեղակայվածները, արդեն սպասարկում են «Միր» քարտերը:

Ինչպես նշել են բանկում, Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի («Միր» եւ «ԱրՔա») ինտեգրման գործընթացում Հայաստանից որպես փոխհաշվարկային բանկ հանդես է գալիս Ամերիաբանկը:

«Ամերիաբանկը նախաձեռնել է «Արքա» քարտերի թողարկման գործընթացը, որը հնարավորություն կընձեռի սպասարկվելու Ռուսաստանի անկանխիկ սպասարկման եւ կանխիկացման կետերում: Շուտով այդ քարտերը Ամերիաբանկում հասանելի կլինեն  հաճախորդներին:

Այժմ Ամերիաբանկի կողմից տարվում են ակտիվ աշխատանքներ բանկի  POS տերմինալների միջոցով «Միր» քարտերի սպասարկման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ: Արդյունքում` մի շարք հյուրանոցներ, խոշոր առեւտրային, ժամանցի եւ սպասարկման կետեր, որտեղ տեղադրված են Ամերիաբանկի POS տերմինալները, հնարավորություն կունենան սպասարկել «Միր» վճարային համակարգի քարտապաններին»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի ինտեգրումը կնպաստի երկկողմանի զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաեւ կդարձնի առավել ճկուն ու հարմարավետ գործարար եւ անձնական նպատակներով կատարվող քարտային գործարքները:
Դիտում՝ 13021
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai