Բացվել է գյուղտեխնիկայի առաջին կայանը

28.08.2017 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գյուղատնտեսական տեխնիկայի կայան #Իգնատի Առաքելյան
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում օգոստոսի 25-ին բացվել է Հայաստանում առաջին Գյուղատնտեսական տեխնիկայի կայանը (ԳՏԿ), որտեղ ներկայացված է մոտ 30 միավոր եվրոպական ժամանակակից գյուղտեխնիկա, այդ թվում՝ կոմբայն եւ տրակտորներ:

Կայանը ստեղծվել է «ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության`լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում:  

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սա առաջին ծրագիրն է, որն իրականացվել է պետական աջակցությամբ եւ մասնավոր ներդրումների ներգրավմամբ:

Կայանը հիմնադրվել է «Ֆիառ» Գրուպ ընկերության կողմից, տեխնիկան տրամադրվել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից, մատակարար է հանդիսացել «Հրաշք այգի» ընկերությունը:
 
Ծրագրի նպատակն է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար հողօգտագործողներին վարձակալության հիմունքներով տրամադրել ժամանակակից գյուղտեխնիկա:

«Նման կայանների ստեղծմամբ  գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան օգտվել նոր տեխնոլոգիաներից, տնտեսություններին կապահովենք որակյալ գյուղտեխնիկայով, ինչի արդյունքում կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գեւորգյանն իր հերթին ընդգծել է, որ կայանի հիմնումը Հայաստանի համար բոլորովին նոր մոտեցում է, եւ այն առաջին քայլը կհանդիսանա գյուղատնտեսական տեխնիկայի ամբողջ պարկը համալրելու ուղղությամբ:

Գյուղտեխնիկայի ոլորտում առաջատար CLAAS ընկերության արտահանման գծով տարածաշրջանային մենեջեր Թոմաս Շտիգլերը կարեւորել է տեխնիկայի ճիշտ ընտրությունը` ելնելով Հայաստանի ռելիեֆի առանձնահատկություններից:
Դիտում՝ 10316
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai