Արցախը սեպտեմբերի 16-ին կանցկացնի Գինու 4-րդ փառատոնը
23.08.2017 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն



Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում, արդեն ավանդական դարձած փառատոնի ծրագրում նախատեսվում է գինու եւ գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ, արվեստի գործերի ցուցահանդես, «Տողի Մելիքական ապարանքի գանձերը» ցուցահանդես, ջազ, բլյուզ եւ ազգագրական համերգ, ժամանակակից երաժշտություն հայտնի DJ-ների կատարմամբ, խմբային էքսկուրսիաներ, զանազան այլ ակտիվություններ:
Բացի այդ, փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու արցախյան խոհանոցի ուտեստները: Փառատոնի մուտքն այս տարի, ինչպես եւ նախորդ տարիներին, անվճար է:
«Արցախյան գինու փառատոնն ամենամյա խոշոր միջոցառում է, որի նպատակն է խթանել իրադարձային տուրիզմն Արցախում, հանրահռչակել Արցախի հարավային զբոսաշրջային երթուղին, ստեղծել յուրահատուկ հարթակ Արցախի եւ Հայաստանի գինեգործների համար: Ամեն տարի ավելի քան երկու հազար հյուրեր Արցախից, Հայաստանից եւ արտերկրից այցելում են փառատոնը՝ համտեսելու հայկական լավագույն գինիները, ծանոթանալու տեղական մշակույթին եւ շփվելու տեղացիների հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
17.05.2025 | 00:05 Հոդվածներ
Coffee House-ի 10 տարվա ճանապարհը, սիրո բաղադրիչն ու անփոփոխ արժեքները
16.05.2025 | 20:00 Նորություններ
16.05.2025 | 16:23 Նորություններ
16.05.2025 | 15:54 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: