Մոսկվայում կազմակերպվել է հայկական արտադրանքի ցուցահանդես

22.08.2017 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մոսկվա #հայկական արտադրանք #ցուցահանդես
Օգոստոսի 21-ին Մոսկվայի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում` Հյուսիսային Բուտովոյում, բացվել է հայկական արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառ:

Ինչպես տեղեկացրել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսին ներկայացված  են թեթեւ արդյունաբերության, գյուղատնտեսական վերամշակող արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքը, ինչպես նաեւ հայկական հուշանվերներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ռուսաստանում ՀՀ արռեւտրային ներկայացուցչության կողմից՝ նախարարության կողմից մշակված արտահանման խթանման ծրագրին համաձայն, Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մասնակցությամբ ու Մոսկվայի առեւտրի եւ ծառայությունների վարչության հետ պայմանավորվածությամբ:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ օգոստոսի 27-ը:
Դիտում՝ 11895
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai