«Յելլ էքսթրիմ Պարկը» ամենաերկար զիփլայնը կգործարկի 2018-ին

21.08.2017 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յելլ էքսթրիմ Պարկ

Հայաստանում էքստրեմալ զբոսաշրջությունը նախընտրողների սիրելի վայրը՝ «Յելլ էքսթրիմ Պարկը» օգոստոսի 19-ին տոնել է ծննդյան 2-րդ տարեդարձը:

Նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով երկու տարվա աշխատանքը, ասել է, որ այս նախագծով փորձել են ցույց տալ, որ հնարավոր է  ստեղծել աշխատանք այն բնակավայրերում,  որտեղ կան ենթակառուցվածքային բազմաթիվ խնդիրներ:

«Սկսելով զիփլայնից՝ աստիճանաբար ընդլայնել ենք ծառայությունները: Այս ընթացքում շատ փոփոխություններ ենք իրականացրել ներսում. զիփլայնի տարածքում  բարելավվել են արահետներ, ավելացվել են առաջին բուժօգնության տուփեր, շուտով նաեւ կշահագործվեն գործող գծերին զուգահեռ ընթացող նոր գծեր: Եվ կարեւորը՝ նախաձեռնեցինք մեգանախագիծ՝ աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումը»,- ասել է նա:


Անդրադառնալով ամենաերկար զիփլայնի կառուցմանը՝ Տիգրան Չիբուխչյանն ասել է, որ նախնական նախատեսված 2680 մետր երկարությունն այժմ կետերի փորձարկման արդյունքում դարձել է 2770 մետր, որն իր հերթին նոր ճարտարապետական խնդիրներ է բերել:

«Բայց արդեն ունենք հստակություններ աշխատանքում եւ ճոպանների հետ կապված: Այն ճարտարագիտական աշխատանքները, որոնք տարվել են, պետք է վիզուալ փորձարկվեն, եւ ըստ դրա կառույցները վերջնական տեսք կունենան: Քանի որ այն գտնվում է մեր հիմնական տարածքից 400 մետր հեռավորության վրա, ուստի պետք է լուծենք նաեւ մարդկանց տեղափոխման խնդիրը»,- ասել է նա:

Աշխարհի ամենաերկար զիփլայնը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թ-ին:

«Յելլ էքսթրիմ Պարկի» ծննդյան միջոցառման գլխավոր հովնավորն էր Կոնվերս Բանկը:

Դիտում՝ 3173
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai