Մոտ 1 մլն բիթքոին համարվում է «մահացած»

21.08.2017 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիթքոին
Հասանելիության բանալիները կորցրած մոտ 1 մլն «մահացած բիթքոիններ» նվազեցնում են առաջարկը բիթքոինի շուկայում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Brave New Coin-ի տեխնիկական վերլուծաբան Ջոշ Օլշեւիչը (Josh Olszewicz):

Նրա փոխանցմամբ՝ կրիպտոարժույթին հասանելիությունն ապահովելու համար կան հատուկ բանալիներ:

«Այն նման է ձեր տան բանալիին: Եթե որեւիցե մեկը ստանա բանալին, հնարավորություն կունենա մուտք գործել ձեր տուն: Կոդավորման շնորհիվ այն հնարավոր չէ կեղծել: Եթե կորցնեք բանալին, այն այլեւս հնարավոր չէ վերականգնել»,- պարզաբանել է փորձագետը:

Որոշ դեպքերում օգտատերերն իրոք կորցնում են իրենց բանալիները: Դրանց հետ կորում է նաեւ հասանելիությունը կրիպտոարժույթին, որի արդյունքում էլ հայտնվում են «մահացած բիթքոիններ»՝ դուրս մնալով շրջանառությունից:


Ջոշ Օլշեւիչը հիշեցրել է բրիտանացի Ջեյմս Հաուէլսի պատմությունը. 2013-ին նա դեն է նետել իր հին կոշտ սկավառակը (HDD), որը պարունակում էր բանալիներ 7,5 հազ. բիթքոինի համար: Եվ միայն որոշ ժամանակ անց հասկանում է, որ կորցրել է մոտ 4 մլն ֆունտ ստերլինգ ($5,2 մլն) արժողությամբ կոշտ սկավառակ:

Փորձագետի գնահատմամբ՝ մոտ 1 մլն բիթքոին համարվում է «մահացած», եւ դա այն դեպքում, երբ շրջանառության մեջ բիթքոինների հնարավոր քանակությունը կարող է կազմել 21 մլն:

««Մահացած բիթքոինները» նվազեցնում են առաջարկը՝ անկախ պահանջարկից»,- ընդգծել է Ջոշ Օլշեւիչը:
Դիտում՝ 12802
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai