ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտեր է թողարկում

16.08.2017 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #MasterCard PayPass
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։

«PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի եւ հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկը թվարկել է MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի առավելությունները՝

- Հարմարավետություն. ոչ կոնտակտային քարտերով վճարումները պարզ են՝ պետք է մոտեցնել քարտը POS-տերմինալին, որը զինված է ոչ կոնտակտային տեխնոլոգիայով, եւ վճարումը կիրականցվի մեկ վարկյանում։
- Արագությունը. վճարումները կատարվում են ակնթարթորեն՝ POS-տերմինալին մեկ հպումով, առանց PIN կոդի մուտքագրման համար ժամանակ կորցնելու (10 000 դրամից ցածր վճարումների դեպքում), առանց ստորագրության եւ այլն: Ստուգելով դրամարկղում գնումների գումարը՝ պետք է դիպչել քարտով POS-տերմինալին, եւ վճարումը կատարված է։
- Անվտանգություն. վճարելու համար քարտը պետք չէ փոխանցել գանձապահին, այսինքն՝ քարտապանը լիովին վերահսկում է վճարման գործընթացը՝ այդպիսով պաշտպանելով իր քարտի տվյալները եւ կանխելով հնարավոր խարդախության ռիսկը:
-Որակ. ոչ կոնտակտային քարտերն ավելի հազվադեպ են ենթարկվում մեխանիկական ազդեցության, եւ, հետեւաբար՝ ավելի քիչ են մաշվում։

MasterCard ոչ կոնտակտային վճարման տերմինալները տեղադրված են ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր խանութում եւ սպասարկման կետում, որտեղ առկա է PayPass լոգոն (ալիք), հաճախորդները կարող են վճարել MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտով՝ հպվելով տերմինալին։  

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ այսուհետ բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:
Դիտում՝ 13796
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai