ՀԱԱԳ-ի նոր տնօրենը Արմեն Շահնազարյանն է

11.08.2017 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԱԳ #Արմեն Շահնազարյան
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) խորհրդի նախագահ Սուրեն Կարայանն այսօր գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանին։

Հիշեցնենք, որ մինչ այս գործակալության գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Վազգեն Աբգարյանը:

Արմեն Շահնազարյանը 1994-1999 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ։

1999-2002 թթ. սովորել եւ ավարտել է նույն ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրան։

2015թ. հունվարից մինչ օրս զբաղեցրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

2013-2014 թթ. եղել է Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գլխավոր ֆինանսիստի տեղակալ։

2008-2013 թթ. զբաղեցրել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Դիտում՝ 8466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo