Մթերման վարկերի տրամադրման ծրագիրը ներկայացվել է մարզերում

11.08.2017 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #Թամարա ֆրութ #Եվրոթերմ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի եւ Կոտայքի մարզեր՝ պտուղ-բանջարեղենի մթերման աշխատանքների ընթացքին հետեւելու նպատակով:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախօրեին վերամշակող ընկերությունների հետ հանդիպումից հետո նախարարը տեղեկացրել է, որ գործարաններն արդեն սկսել են մթերման գործընթացը, որն անցնում է սահուն կերպով եւ առանց խոչընդոտների:


«Ընկերությունները տեղեկացվել են գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի, մասնավորապես, մթերումների դիմաց մատչելի՝ տարեկան 3% տոկոսադրույքով, 1 տարի ժամկետով վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագրի պայմանների մասին»,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հիշեցրել է, որ ծրագիրը փորձնական է: Այս տարվա համար ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել շուրջ 2,4 մլրդ դրամ, իսկ հաջողելու դեպքում հաջորդ տարիներին տրամադրվող գումարի չափը կավելացվի:
     
Արագածոտնի մարզում «Թամարա ֆրութ» կատարած այցի ընթացքում ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում գրանցել են արտադրության ծավալների 20% աճ: Ունենալով սեփական մշակովի տարածքներ՝ ընկերության ղեկավարությունն առաջիկայում նախատեսում է միջոցներ ձեռնարկել ոռոգման կաթիլային համակարգի ներդրման ուղղությամբ:

Պահածոների, մուրաբաների, խյուսերի եւ խտանյութերի արտադրության ոլորտում մասնագիտացած «Եվրոթերմ»-ում էլ նախարարին տեղեկացրել են, որ այս տարի մթերումների ծավալներն ավելացել են, մասնավորապես արդեն մթերվել է շուրջ 1100 տոննա ծիրան, շուտով կսկսվի դեղձի մթերման գործընթացը:

Սեփական մշակովի տարածքների ոռոգման եւ արդյունավետության բարձրացման նպատակով՝ 2014-ից ընկերությունում անցել են կաթիլային համակարգի:
Դիտում՝ 3376
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai