ԵԱԶԲ-ն զգալիորեն բարձրացրել է ՀՀ-ում տնտեսական աճի կանխատեսումը

10.08.2017 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #կանխատեսում
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 2017թ. համար զգալիորեն բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ սահմանելով այն 5,2%՝ նախկին 2,9%-ի փոխարեն:

Այս մասին ասված է ԵԱԶԲ-ի հրապարակած եռամսյակային մակրոտնտեսական զեկույցում:

«Եթե 2016թ. 1-ին եռամսյակում ապրանքների եւ ծառայությունների արտահանման կրճատում է դիտարկվել ԵԱԶԲ անդամ բոլոր պետություններում, բացառությամբ Հայաստանի, ապա ընթացիկ տարում արտահանման դրական աճ են արձանագրել բանկի բոլոր երկրները՝ առանց բացառության»,- ասված է զեկույցում:

Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում ապրանքների եւ ծառայությունների արտահանման աճը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 17,8%: Այս ցուցանիշը Ռուսաստանում համապատասխանաբար կազմել է 33,7%, Բելառուսում՝ 20,7%, Ղազախստանում՝ 24,5%, Ղրղըզստանում՝ 20,5%, Տաջիկստանում՝ 22,7%:

«Ռուսաստանում տնտեսական ակտիվության աշխուժացումը նպաստել է Հայաստանում, Ղազախստանում եւ Տաջիկստանում դրամական փոխանցումների միջոցով մակրոտնտեսական ցուցանիշները բարելավմանը»,- ասել է ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը:

Զեկույցի հեղինակները կարծում են, որ 2016թ. հարկաբյուջետային եւ դրամավարկային խթանող քաղաքականության հետաձգված էֆեկտը՝ դրամական փոխանցումների արագ վերականգնման ֆոնին, իր արտահայտությունն է գտել 2017թ. առաջին եռամսյակում Հայաստանում սպառողական պահանջարկի դինամիկայի վրա, որին ֆոնին էլ բարձրացվել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը:

ԵԱԶԲ-ն բարձրացրել է նաեւ տարածաշրջանի համար 2017թ. տնտեսական աճի կանխատեսումը՝ սահմանելով այն 1,6%՝ 1,3%-ի փոխարեն:
Դիտում՝ 12486
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai