Պետգույքի վարձակալության կարգը կվերանայվի

10.08.2017 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#պետգույք #Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ պետական հիմնարկներին հանձնված գույքի վարձակալության տրամադրման կարգի եւ դրա գործնական կիրառման հարցում մի շարք խնդիրներ են արձանագրվել։

«Գրանցվել են դեպքեր, երբ գույքի փաստացի նվազագույն արժեքից ակնհայտորեն ավելի նվազ վարձավճարի գին է սահմանվել կամ, երբ վարձակալության հանձնված գույքը ավելի բարձր վարձակալության գնով հանձնվել է ենթավարձակալության»,-ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կան նաեւ խնդիրներ համապատասխան գույքի վերաբերյալ ներկայացված ներդրումային ծրագրերի իրականացման հսկողության մասով։

Վարչապետը Պետական գույքի կառավարման վարչության պետին եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել վերոնշյալ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ։
Դիտում՝ 2308
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo