ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են EarlyOne-ի միջոցով նախապես հերթագրվել

10.08.2017 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #EarlyOne
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին՝ հեշտացնելով հաճախորդների սպասարկման գործընթացն ու արագությունը:

Բանկում նշել են, որ սպասարկվելու համար հաճախորդներն այսուհետ կարող են նախապես EarlyOne հավելվածի միջոցով հերթ զբաղեցնել եւ սպասարկվել իրենց կողմից ընտրած մասնաճյուղում, ընտրված ժամին՝ առանց հերթում սպասելու:

«Նոր ծառայությունը ոչ միայն զգալիորեն կխնայի հաճախորդների ժամանակը, այլեւ ավելի հարմարավետ կդարձնի բանկի մասնաճյուղեր այցելությունները: EarlyOne ծառայությանը միանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներբեռնել EarlyOne բջջային հավելվածը AppStore/PlayMarket-ից, ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկ կոճակը, այնուհետ՝ ընտրել նախընտրելի մասնաճյուղը, ամսաթիվը, ժամը եւ զբաղեցնել հերթ՝ հավելվածի միջոցով ավտոմատ ստանալով կտրոնի համար: Մոտենալով մասնաճյուղ` հաճախորդը պետք է ընտրի հերթերի կառավարման համակարգի էկրանին «Բջջային կտրոնի հաստատում» կոճակը, մուտքագրի հավելվածով նախապես իր համար ձեւավորված կտրոնի համարը եւ ընտրված ժամին համակարգը կկանչի հաճախորդին սպասարկման»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 10006
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo