Անելիք Բանկը մեկնաբանել է «Անելիք Ռու»-ի լիցենզիայի հետկանչումը

09.08.2017 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ #Անելիք Ռու
Ռուսաստանի Կենտրոնական բանկն այսօր հետ էր կանչել ռուսաստանյան առեւտրային բանկ «Անելիք Ռու» ՍՊԸ-ի լիցենզիան: Banks.am-ի խնդրանքով Անելիք Բանկը պարզաբանում է տարածել այս կապակցությամբ:

Բանկի պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «Տեղեկացնում ենք, որ ՌԴ Կենտրոնական բանկի կողմից ռուսական «Անելիք Ռու» ՍՊԸ-ի լիցենզիան հետ կանչելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնում հայաստանյան «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի գործունեության վրա:

«Անելիք Ռու» ՍՊԸ-ն եւ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն տարբեր իրավաբանական կազմակերպություններ են՝ տարբեր սեփականատերերի կազմով:

Արդեն 5 տարուց ավելի է, ինչ «Անելիք Ռու» ՍՊԸ-ն չի հանդիսանում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի դուստր բանկ եւ պահպանել է միայն պատմական անվանումը: Բացի այդ, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն չունի ոչ մի առնչություն «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի հետ, որը պատկանել եւ կառավարվել էր «Անելիք Ռու» ՍՊԸ-ի կողմից:

Բանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը»:

Banks.am-ը մեջբերում է Ռուսաստանի ԿԲ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը. «Առեւտրային բանկ «Անելիք Ռու» ՍՊԸ-ի գործունեության մեջ հայտնաբերվել են օրենսդրական բազմաթիվ խախտումներ՝ կապված հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ՝ լիազոր մարմնին պարտադիր վերահսկողության ենթակա գործարքների մասին տեղեկությունների ներկայացման հավաստիության եւ ամբողջականության մասով:

2016-ի վերջից բանկը ներգրավված է եղել կասկածելի գործարքներում՝ կապված դրամական միջոցների՝ երկրից դուրս բերման, կանխիկացման, ինչպես նաեւ տրանզիտային գործարքների հետ: «Անելիք Ռու»-ի ղեկավարությունն ու սեփականատերերը չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հաճախորդների կասկածելի գործունեության մեջ բանկի ներգրավվածությունը բացառելու համար: Ստեղծված իրավիճակում ԿԲ-ն որոշել է դուրս բերել «Անելիք Ռու»-ին բանկային ծառայությունների շուկայից»:

Այս առնչությամբ ՌԴ կարգավորչի հրամանով ստեղծվել է ժամանակավոր վարչակազմ:
Դիտում՝ 10025
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo