Հայկական գինին ու կոնյակը նոյեմբերին կներկայացվեն Prowine China-ում

09.08.2017 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարուհի Մուրադյան #գինի #կոնյակ
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ, նոյեմբերին կներկայացնեն հայկական գինին ու կոնյակը Prowine China ցուցահանդեսում։

Այս մասին տեղեկացրել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:


Մասնավորապես, Չինաստանում կայանալիք ցուցահանդեսին կմասնակցեն 12 գինեգործական եւ 5 կոնյակ արտադրող հայկական ընկերություններ։

Զարուհի Մուրադյանը համոզված է, որ առաջիկայում «մենք խոսելու ենք գինեգործության ոլորտում գրանցած հերթական հաջողությունների մասին, որին նպաստելու են թե՛ հիմնադրամի աշխատանքները, թե՛ ոլորտի մասնագետների գիտելիքները»:

Prowine China-ից բացի, հայկական գինին ու կոնյակը կներկայացվեն Գերմանիայում կայանալիք ProWine եւ Մոսկվայում նախատեսված Պրոդէքսպո ցուցահանդեսներում:

Նշենք, որ Prowine China-ն կկայանա Շանհայում նոյեմբերի 14-16-ը:
Դիտում՝ 4696
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo