Պրոմեթեյ Բանկը մրցույթ է հայտարարում

08.08.2017 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պրոմեթեյ Բանկ
Պրոմեթեյ Բանկը, 2017թ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում, հայտարարում է օգոստոս ամսվա ծրագրի մեկնարկը, որը նախատեսում է մրցույթ:

«Պատասխանի՛ր 10 հարցի եւ մասնակցի՛ր վարպետության դասի հայկական «Կիլիկիա» առագաստանավի վրա: Վարպետության դասը կմատուցի անձամբ նավի նավապետը, որը կսովորեցնի կապել ծովային հանգույցներ եւ կներկայացնի հայկական ծովագնացության պատմությունը: Իսկ վերջում մասնակիցներին կսպասի հյուրասիրություն նավաստիների ճաշացանկով»,- ասված է հաղորդագրությունում:


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է պատասխանել հետեւյալ հարցերին՝

1.    Ո՞վ է ամենահայտնի հայ ծովահենը:
2.    Ո՞ր ժամանակաշրջանի նավերի օրինակով է կառուցվել «Կիլիկիա» առագաստանավը:
3.    Ո՞վ է իրականացրել առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը:
4.    Քանի՞ տարի տեւեց «Կիլիկիա» առագաստանավի նավարկությունը, եւ ի՞նչ երթուղիով է այն ընթացել:
5.    Ո՞րն է նավի ամենակարճ պարանը:
6.    Կին հայտնի ծովահեն, որը երկար տարիներ ահաբեկել է Լա Մանշով անցնող ֆրանսիական նավերը: Ընդ որում, կինը ծովահեն է դարձել ամուսնու վրեժը լուծելու համար:
7.    Նշել այն ծովը, որի մեջ ոչ մի գետ չի թափվում:
8.    Ո՞ր ծովն է ողողում թվով ամենաշատ պետությունների ափերը:
9.    Ո՞ր նավերն են կոչվում «ուրվական նավեր»:
10.    Ալեքսանդր Գրինի այդ հայտնի վեպի մեջ նավապետ Արթուր Գրեյն իր օրինակով ցույց է տալիս, որ հրաշքները պետք է իրականացնել սեփական ձեռքերով: Նշել վեպի անունը եւ նավապետ Գրեյի նավի անունը:

Հարցերի պատասխաններն անհրաժեշտ է մինչեւ օգոստոսի 13-ը նամակով ուղարկել բանկի ֆեյսբուքյան էջին: 10 հաղթողներն ընտրվելու են հատուկ ծրագրով, ճիշտ պատասխանողների ցանկից՝ պատահականության սկզբունքով:
Դիտում՝ 4279
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai