Կաթիլային ոռոգման ծրագրով մատչելի վարկեր կտրամադրվեն

02.08.2017 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կաթիլային ոռոգում #Իգնատի Առաքելյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասել է, որ կաթիլային ոռոգման համակարգին աջակցելու նպատակով մշակվել է պետական աջակցության ծրագիր:

Այս մասին նախարարն ասել է նախօրեին՝ Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում:

«Այս համակարգը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել ջրային եւ հողային ռեսուրսները, շուրջ  40%-ով կրճատել ջրի ծախսը, ապահովել շուրջ 40%  բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, ընդլայնել մշակովի հողատարածքները»,- ասել է Իգնատի Առաքելյանը ֆերմերների հետ հանդիպմանը:


Ծրագրի շրջանակում հողօգտագործողներին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր:

«Կան հարցեր, որոնք կարելի է շատ արագ լուծել, կան հարցեր, որոնք երկարաժամկետ լուծումներ են պահանջում: Այս ամենի հետ մեկտեղ մենք դեպի առաջ ենք նայում, որպեսզի երկարաժամկետ առումով համակարգված ծրագրեր ներկայացնենք: Ջրային տնտեսության կոմիտեն, իհարկե, ունի ծրագրեր ոռոգման հարցերը բարելավելու նպատակով, սակայն ջուրը տարեցտարի պակասում է, եւ առանց կաթիլային համակարգի եւ նոր տեխնոլոգիաների մենք չենք կարողանա առաջ շարժվել, ինչի համար էլ նախարարության կողմից մշակվել են մատչելի  վարկերի ծրագրերը»,- նշել է Իգնատի Առաքելյանը:
Դիտում՝ 7423
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai