Ամերիաբանկը շնորհել է Sevan Startup Summit-ի գլխավոր մրցանակը
01.08.2017 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամերիաբանկ



Ինչպես հայտնել են բանկում, հաղթողն ընտրվել է ժյուրիի միաձայն քվեարկության արդյունքում՝ ներկայացնելով հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բիզնես ծրագիր:
«Սամմիթը հյուրընկալել էր ավելի քան 1000 մասնակիցների եւ հյուրերի, որոնց թվում էին 100 ստարտափներ եւ ծրագրավորողների թիմեր, մենթորներ, դասախոսներ, բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչներ, լրագրողներ»,- ասված է հաղորդագրությունում:
Երեք մրցութային օրերի ընթացքում անցկացվել է 7 մրցույթ, մասնակից ստարտափներից 18 թիմ արժանացել է տարբեր մրցանակների: Դրամական մրցանակներից բացի, մի շարք մասնակիցներ ստացել են խորհրդատվական ծառայության մատուցման եւ վերապատրաստումների հրավերներ:
«Սամմիթի ընթացքում կազմակերպվել են տարբեր դասախոսություններ, գործել է CampFire Talks ձեւաչափը, որին մասնակցել է նաեւ Ամերիաբանկը` ի դեմս Վճարային քարտերի սպասարկման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի, որը մասնակիցներին ներկայացրել է, թե ընկերություններն ինչպես կարող են կազմակերպել էլեկտրոնային առեւտուր»,- տեղեկացրել են բանկում:
Վերջին լուրեր
17.05.2025 | 00:05 Հոդվածներ
Coffee House-ի 10 տարվա ճանապարհը, սիրո բաղադրիչն ու անփոփոխ արժեքները
16.05.2025 | 20:00 Նորություններ
16.05.2025 | 16:23 Նորություններ
16.05.2025 | 15:54 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: