Ահազանգ՝ Երկիրը վերածվում է պլաստիկի մոլորակի

21.07.2017 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#BBC #պլաստմասսա
Երկիր մոլորակի բնակիչները միայն 65 տարում արտադրել են 8,3 մլրդ տոննա պլաստիկ: Մոտավորապես այդքան են կշռում նյույորքյան Էմփայր Սթեյթ Բիլդինգի 25 հազ. երկնաքերերը կամ 1 մլրդ փղերը:

Ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, նման հաշվարկներ են կատարել ամերիկացի գիտնականները:

Ըստ գիտնականների՝ ամենամեծ խնդիրն այն է, որ պլաստիկից պատրաստված շատ իրեր, ինչպիսիք են պոլիէթիլենային փաթեթները, օգտագործվում են կարճ ժամանակով եւ դեն նետվում:

Արտադրված պլաստմասսայի 70%-ը ներկայում նետված է աղբավայրերում կամ աղտոտում է շրջակա միջավայրը, այդ թվում՝ համաշխարհային օվկիանոսը:

«Մենք շատ արագ վերածվում ենք պլաստիկի մոլորակի, եւ եթե չենք ցանկանում ապրել նման աշխարհում, պետք է վերանայենք այն, թե ինչպես ենք օգտագործում շատ իրեր, մասնավորապես՝ պլաստիկը»,- BBC-ին հայտնել է հետազոտությունների ղեկավար, արդյունաբերական էկոլոգ Ռոլանդ Գեյերը:

Վերջինիս ղեկավարությամբ պարզ է դարձել, թե որքան պլաստիկ է արտադրվել, որտեղ են դրանք կիրառվում եւ ուր են հայտնվում վերջում:

Ուսումնասիրության համաձայն՝

- Աշխարհում արտադրվել է ընդհանուր առմամբ 8,3 մլրդ տոննա պլաստմասսա, որի շուրջ կեսը՝ միայն վերջին 13 տարիների ընթացքում:

- Նախկինում արտադրված պլաստմասսայի մոտ 30%-ը դեռեւս շրջանառության մեջ է, իսկ դեն նետված պլաստմասսայի միայն 9%-ն է հետագայում վերամշակվել. մնացած 12%-ը այրվել է, 79%-ը՝ տեղափոխվել աղբավայրեր:

- Պլաստմասսե իրերն ամենակարճ ժամանակով օգտագործվում են փաթեթների արտադրությունում՝ մեկ տարուց պակաս, իսկ ամենաերկարը՝ շինարարական եւ մեքենաշինական ոլորտում:

- Գիտնականները հաշվարկել են, որ եթե պլաստիկի արտադրության ներկայիս տեմպերը պահպանվեն, ապա մինչեւ 2050-ը կարտադրվի 12 մլրդ տոննա պլաստմասսա:

- 2014-ին Եվրոպայում վերամշակվել է պլաստիկ թափոնների 30%-ը, Ճապոնիայում՝ 25%-ը, իսկ ԱՄՆ-ում՝ 9%-ը:
Դիտում՝ 14577
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai