Հարկային պարտքը գերազանցող միջոցների արգելադրումը նվազագույնի կհասցվի

20.07.2017 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Վարդան Հարությունյան
Հարկային մարմնի կողմից տնտեսվարողների պարտավորության չափը գերազացող գույքի եւ դրամական միջոցների արգելադրման դեպքերը նվազագույնի կհասցվեն:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեից եւ Կենտրոնական բանկից ակնկալում է հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ իրավական ակտերի ընդունում եւ նոր մեխանիզմների օգտագործում:


«Վերջին ամիսների ընթացքում ՊԵԿ-ը եւ ԿԲ-ն հարկային մարմնի կողմից տնտեսվարողների գույքի եւ դրամական միջոցների արգելանքի՝ պարտավորության հստակ չափով կիրառում ապահովելու նպատակով իրականացրել են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ: Նշված իրավական ակտերի ընդունումը հնարավորություն կընձեռնի գործնականում նվազագույնի հասցնել հարկային պարտավորության չափը գերազացող գույքի եւ դրամական միջոցների արգելադրման դեպքերը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ համապատասխան փաստաթղթերն արդեն պատրաստ են եւ 1-2 օրում կստորագրվեն:
Դիտում՝ 3085
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai