Լեհական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներով

18.07.2017 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #SAR
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նախօրեին ընդունել է լեհական SAR ընկերության խորհրդի նախագահ Յաչեկ Ժոզեֆչուկին:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Յաչեկ Ժոզեֆչուկը նշել է, որ իրենք Հայաստանում են երկու նպատակով՝ քննարկելու Հայաստանում թռչնաբուծություն ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու հնարավորությունը եւ Հայաստանում ներկայացնելու էքսկլյուզիվ էներգետիկ խմիչքների արտադրությամբ զբաղվող Power end gold SAR ընկերության արտադրանքը, որը հանդիսանում է պրեմիում դասի ըմպելիք եւ պատրաստված է բնական հումքով:  

Թռչնաբուծության ոլորտում ներդրումային ծրագիրը ներառում է լեհական կողմից 80%-ի ներդրում, մնացած 20%-ը՝ տեղական գործընկերոջ կողմից: Սա կոմպլեկտ համակարգված ծրագիր է՝ սկզբից մինչեւ վերջ եւ ներառում է կերի ատադրություն, ֆերմա՝ հավաբներով, սպանդանոց, հավի մասնատում, վերարտադրություն, երշիկեղենի արտադրություն: Կերի արտադրության համար նախատեսվող հումքի 80%-ը եւս պետք է լինի տեղական: Ընդ որում, որպեսզի առաջացած թափոնները չկորչեն, առաջարկվում է բիոգազային համակարգի ստեղծում: Ներդրումներն առաջարկվում է սկսել $25 մլն-ից եւ հետագայում ավելացնել ծավալները:

Նշելով, որ լեհական ընկերության համար Հայաստանը արտահանման երեք շուկաներ է բացում՝ ռուսական, իրանական եւ չինական, լեհական կողմն առաջարկել է քննարկել նաեւ նոր գործարանի ստեղծման պարագայում այն Իրանի հետ սահմանակից՝ ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածքում տեղակայելու հնարավորությունը:  

Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ առաջարկը կգտնվի նախարարության ուշադրության կենտրոնում եւ կարվի հնարավորը՝ այն իրականություն դարձնելու համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել հանդիպում հայկական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ լեհական կողմը կներկայացնի ամբողջ բիզնես ծրագիրը:
Դիտում՝ 3050
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai