Վարչապետը հանդիպել է ՓՄՁ շահերը ներկայացնող կառույցներին

14.07.2017 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #ՓՄՁ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունում, նիստի ընթացքում հստակեցվել են Հարկային օրենսգրքում ՓՄՁ-ներին վերաբերող որոշ դրույթներ:

Նշվել է, որ շահագրգիռ գերատեսչությունների եւ բիզնես ասոցիացիաների ու միությունների մասնակցությամբ համատեղ քննարկումների արդյունքում ՓՄՁ-ների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր ներառվել են մշակվող օրենսդրական փոփոխությունների փաթեթում:


Քննարկվել են նաեւ հարկերի կամ հաշվարկների ուշացման համար նախազգուշացումը՝ որպես նախնական վարչական պատասխանատվության միջոց սահմանելու, լիզինգի՝ որպես այլընտրանքային ֆինանսական գործիքի զարգացման, ՀՀ քրեական օրենսգրքում առկա մի շարք տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման նպատակահարմարության վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել նիստի ընթացքում ներկայացված մի շարք առաջարկությունները՝ դրանք հստակեցնելու նպատակով:
Դիտում՝ 3809
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo