Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հինգ iPhone 7 է խաղարկում

11.07.2017 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #American Express #մրցույթ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր թողարկած American Express քարտերի քարտապանների համար iPhone 7 հեռախոսներ է խաղարկում։

Ինչպես հայտնել են բանկում, խաղարկությանը կարող են մասնակցել այն քարտապանները, որոնք մինչեւ սեպտեմբերի 10-ը ներառյալ կկատարեն նվազագույնը 1000 դրամի կամ համարժեք արտարժույթի անկանխիկ վճարումներ Հայաստանի կամ արտերկրի ցանկացած առեւտրի եւ սպասարկման կետում (բացառությամբ ինտերնետային կայքերի առցանց խանութների):

Խաղարկությանը մասնակցելու համար հաճախորդին անհրաժեշտ է՝

1. Անկանխիկ վճարումներ կատարելուց հետո տվյալ առեւտրի եւ սպասարկման կետում նկարել American Еxpress տարբերանշանը կամ American Еxpress  քարտը (այնպես, որ քարտի ամբողջական համարը եւ այլ տվյալներ չերեւան):

2. Նկարը բեռնել Facebook սոցիալական ցանցի էջում #myamexcard գլխագրով՝ պարտադիր նշելով առեւտրի եւ սպասարկման կետի անվանումը (օր.՝ #acbacreditagricolebank) կամ գտնվելու վայրը, եթե վերջինս հասանելի է քարտեզի վրա (location):

«Որքան շատ նման հրապարակումներ իրականացնեք, այդքան մեծ կլինի շահելու հավանականությունը: Չորս iPhone 7 բջջային հեռախոսները կխաղարկվեն #myamexcard գլխագրով հրապարակումներ կատարած քարտատերերի միջեւ, իսկ եւս 1-ը կխաղարկվի #myamexcard գլխագրով հրապարակումները տարածած (share) օգտատերերի միջեւ: Խրախուսե՛ք Ձեր ընկերներին տարածել Ձեր հրապարակումները, եւ նրանք նույնպես կդառնան մրցույթի մասնակից»,- նշել են բանկում:

Խաղարկությունը կկայանա սեպտեմբերի 20-ին՝ առցանց հեռարձակմամբ:

Մրցույթի մասնակցության պայմաններին եւ դրույթներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 4205
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai