Կոնվերս Բանկը կազմակերպել է սահմանամերձ գյուղի երեխաների հանգիստը

04.07.2017 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #«Թումո»
Կոնվերս Բանկի աջակցությամբ Տավուշի մարզի Կողբ գյուղից Վիկտորիա Ավագյանը եւ Ռոբերտ Ղուլիջանյանը մասնակցել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ամառային ճամբարին:

Բանկում նշել են, որ մեկշաբաթյա ճամբարի ընթացքում երեխաները ծանոթացել են համաշխարհային տեխնոլոգիական նորություններին, ռոբոտաշինության, անիմացիոն ֆիլմերի ու կայքերի ստեղծման նրբություններին:

«Երեխաների ընտրությունը կատարվել էր՝ ելնելով նրանց՝ ճամբարի մասնակցությունից ակնկալվող արդյունքների հիմնավորումներից: Դպրոցականները նշել էին, թե Կողբ  գյուղի միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» խմբակ են հաճախում, իսկ «Թումո»-ի ամառային ճամբարին մասնակցությունը հնարավորություն կտա խորացնել տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքները, ինչը հետագայում կարող են ոչ միայն փոխանցել համագյուղացի երեխաներին, այլեւ օգտագործել կյանքում՝ անկախ, թե ինչ մասնագիտություն կընտրեն հետագայում»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են, որ իրենք մշտապես աջակցում են դպրոցականներին եւ երիտասարդությանը՝ «մասնակցելով նոր սերնդի կրթմանը, ստեղծելով նրանց ուսման համար նպաստավոր միջավայր, ինչպես նաեւ գործարկելով քարտային, վարկավորման տարբեր ակցիաներ»:

Կոնվերս Բանկում վստահ են, որ միջազգային չափանիշներին, տնտեսության զարգացման միտումներին համահունչ կրթություն ստացած, աշխատանքի շուկայում մրցունակ երիտասարդներն են կերտելու Հայաստանի ապագան:  

«Այս առումով Կոնվերս Բանկը համագործակցել եւ համագործակցում է այնպիսի կրթօջախների, ուսումնական հաստատությունների հետ, ինչպիսիք են Հայաստանում Ամերիկյան համալսարանը, Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրը, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ այլն»,- նշել են բանկում՝ հավելելով, որ սա «Թումո» կենտրոնի հետ Կոնվերս Բանկի  համագործակցության սկիզբն է, որը երկարաժամկետ ու արդյունավետ գործակցության հիմք կարող է դառնալ:

«Թումո» կենտրոնի հինգերորդ ամառային ճամբարին մասնակցել է ավելի քան 100 երեխա՝ 10 բնակավայրից:
Դիտում՝ 30299
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai