Աշտարակում օրգանիկ կենտրոն է բացվել

01.07.2017 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Հարությունունյան #օրգանիկ #Պյոտր Սվիտալսկի
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում նախօրեին բացվել է «Ագրոլոգ» ՓԲԸ-ի օրգանական ուսումնաարտադրական կենտրոնը:
 
«Օրգանական գյուղատնտեսությունը նպաստում է ոչ միայն ընդհանուր գյուղատնտեսության զարգացմանը, այլեւ կարեւորվում է բնապահպանական եւ առողջապահական տեսանկյունից: Բացի այդ, ավելի բարձր շահութաբերություն է ապահովում գյուղացիական տնտեսությունների համար»,- ասել է կենտրոնի բացմանը ներկա՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ վերջերս մշակվել են ազգային ստանդարտներ, որոնցով հիմնականում կանոնակարգվում են ներքին սպառման համար օրգանական մթերքի արտադրման հիմնական ուղենիշները: Ներկայում միջոցներ են ձեռնարկվում պետական օժանդակության գործիքների մշակման ուղղությամբ, որոնք միտված կլինեն օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին աջակցելուն:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էլ նշել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար Եվրամիությունը ընդհանուր առմամբ տրամադրել է ավելի քան €25 մլն:

Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, իր հերթին, վստահություն է հայտնել, որ ավստրիական գործընկերների միջոցով Հայաստանի գյուղական բնակավայրերում այլ ծրագրեր եւս կիրականացվեն:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաեւ հայկական օրգանական արտադրանքի բացօթյա ցուցահանդես-վաճառք, որի հիմնական նպատակն է նպաստել մարզում էկոտուրիզմի զարգացմանը եւ հարակից համայնքների տնտեսական ակտիվության բարձրացմանը:
Դիտում՝ 13940
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai