Moody's-ն Անելիք Բանկին շնորհել է B2 վարկանիշ՝ կայուն հեռանկարով

30.06.2017 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ #Moody's
Միջազգային Moody's Investors Service գործակալությունն Անելիք Բանկին շնորհել է դրամով եւ արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ՝ կայուն հեռանկարով:

«Տվյալ վարկանիշը շնորհվել է՝ հաշվի առնելով բանկի կապիտալի բարձր համարժեքությունը, շահութաբերության էական ավելացումը, ակտիվների բարձր որակը, ինչպես նաեւ  իրացվելիության մակարդակը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Ըստ Moody’s ընկերության սպասումների՝ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում Անելիք Բանկի շահութաբերության մակարդակը զգալի կբարձրանա։

«Անելիք Բանկին միջազգային վարկանիշի շնորհումը մեզ համար շատ կարեւոր իրադարձություն է: Վստահ եմ, որ Moody’s-ի վարկանիշը կնպաստի Հայաստանում ու արտասահմանում մեր հին ու նոր գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնմանը», - ասել է Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Դիտում՝ 7904

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW